Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպքեր, մահացել է 3 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպքեր:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 3 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 230 քաղաքացու հետազոտություն, որոնցից 4 068-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: