«Սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամմի հայտնաբերումն երեկ ցնցեց համաշխարհային շուկան: Արդյունքում նավթի գինն ընկավ 10%-ով՝ հարցականի տակ դնելով դեկտեմբերի սկզբին OPEC+ նիստին արդյունահանման ծավալների ավելացման մասին կայացվելիք որոշումը:

Նման ցնցումը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ առկա պատվաստանյութերն ի վիճակի չեն պաշտպանել նոր շտամմից: Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների՝ ստացվում է, որ վերջին շուրջ 1 տարվա պատվաստանյութային քարոզը դառնում է առոչինչ: Արդյունքում Եվրոպայում արդեն կանխատեսում են տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Լոքդաունի են գնացել Ավստրիան, Սլովակիան, դրա կիրառումը քննարկվում է նաև Գերմանիայում:

Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար:

Հ.Գ. Այս զարգացումների արդյունքում կրկին կարող է նվազել նավթամթերքի, ինչպես նաև հեղուկ գազի գինը, այդ թվում՝ Հայաստանում: Այնպես որ սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին»:

Տեսանյութեր

Լրահոս