Բաժիններ՝

Օբաման կողմնորոշվել է Ֆինանսների նախարարի հարցում

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակված է նրան, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնի Սպիտակ տան ապարատի ղեկավար Ջեյկոբ Լյուն: Այս մասին հայտնում են ամերիկյան վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները:

Ակնկալվում է, որ այդ հարցում պաշտոնական հայտարարություն կարվի արդեն իսկ այս շաբաթ: Նշվում է, որ հանրաճանաչության ու բիզնեսի ղեկավարման առումներով Լյուն զիջում է իր մրցակիցներին, սակայն նա վայելում է նախագահի վստահությունը և բարձր է գնահատվում նրա կողմից իր արհեստավարժ որակնրի համար, ինչը և կարող է իր դերը խաղալ նրա հետագա ճակատագրի հարցում:

Ավելի վաղ ԱՄՆ ներկայիս ֆինանսների նախարար Թիմոթ Գայթները հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ հունվարի 20-ի կողմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031