Նեյմարն ամռանը կարող է հեռանալ ՊՍԺ-ից
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գալիք ամռանը կարող է հեռանալ ներկայիս ակումբից: Այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները:ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկություն ունի ամռանը վաճառել Նեյմարին` հնարավորինս մեծ գումար ստանալով ֆուտբոլիստի տրանսֆերից: Ակումբն արդեն իսկ կապ է հաստատել եվրոպական թիմերի հետ, որոնց թվում են «Բարսելոնա»-ն և անգլիական Պրեմիեր լիգայի թիմերը:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնա»-ից 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 8 խաղի` դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: