Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց ձորի մարզում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 13-ին, ժամը 15:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարագլուխ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «HOWO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Մ․) և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1986 թ.), ինչի հետևանքով «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ողևորներ Ն․ Ս․-ն (ծնված 1989 թ.), Ս․ Ս․-ն (ծնված 2009 թ.), Դ․ Ս․-ն (ծնված 2012 թ.), Մ․ Ս․-ն (ծնված 2015 թ.) և Բ․ Ս․-ն (ծնված 2021 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Շ. Ս․-ի, Ն. Ս․-ի, Ս. Ս․-ի և Դ. Ս․-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև Ս. Ս․-ն և Դ. Ս․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:44-ին: Այրվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:

Տեսանյութեր

Լրահոս