Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 4565 մարդ, մահացել՝ 78-ը
Վրաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 780.391 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2285 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 711.105 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր՝ 10.894: