Բաժիններ՝

Ի՞նչ է նշանակում՝ հեռանալ ժամանակին. Ալեն Դելոնի հանճարեղ ձևակերպումը

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում կարող է վրա հասնել այնպիսի պահ, երբ մենք հասկանանք, որ հեռանալու ժամանակն է: Եվ ճիշտ կլինի, եթե մենք հեռանանք ժամանակին: Բայց ինչպե՞ս հասկանալ՝ երբ է այդ ժամանակը:

Համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնն այս առնչությամբ հանճարեղ ձևակերպում ունի: Այս մասին է cluber.com.ua գրում է կայքը:

• Ես սիրում եմ սեղանից վեր կենալ, երբ դրա վրայից դեռ ափսեները հավաքված չեն:

• Ժամանակին ասածը վաղ կամ հապշտապ հեռանալը չէ: Բայց պետք չէ այնքան ուշ հեռանալ, երբ մնալն անիմաստ է ու նույնիսկ՝ ստորացուցիչ:

Եվ այսպես, հեռանալ պետք է՝

1. Երբ իրավիճակը պարզ է: Երբ ձեզ համար պարզ է իրերի դրությունը: Երբ պարզ է՝ մարդն ինչպես է ձեզ վերաբերվում: Երբ պարզ է՝ ինչ է պատրաստ անել ձեզ համար և ինչ պատրաստ չէ: Պետք է հեռանալ, երբ արդեն բավականաչափ փաստեր են հավաքված:

2. Պետք է հեռանալ, երբ պարզ է մարդու դիրքորոշումը: Նա ձեզ հստակ ու հասկանալի ասել է, թե ինչ վերաբերմունք ունի ձեր նկատմամբ, ինչ պլաններ ունի ձեր վերաբերյալ:

Հաճախ մեզ ուղիղ տեքստով բավականին խիստ ու կոպիտ բաներ են ասում, բայց մենք համառորեն անգամ դրա մեջ ենք փորձում դրական իմաստ որոնել: Որոնում ենք մի բան, որից մեր հույսը կարող է կառչել:

3. Պետք է հեռանալ, երբ տվյալ մարդու հետ ձեզ կապող, միավորող ոչինչ այլևս չկա: Չկա ընդհանուր ներկա, իսկ պլաններում՝ ընդհանուր ապագա:
Եվ ի՞նչ տարբերություն, թե որքան հստակ ու բաց տեքստով է մարդն այդ մասին ասում, եթե ձեզ համար ամեն բան առանց դրա էլ պարզ է, եթե իր գործողություններով կամ անգործությամբ նա շատ բան է հասկացրել:

4. Պետք է հեռանալ, քանի դեռ ձեզ կոպիտ ձևով չեն խնդրել դա անել:

Ամեն ինչ արդեն կերել եք, ճաշը կամ ընթրիքն ավարտված են: Շուտով կսկսեն սեղանը հավաքել: Մի՞թե սպասում եք, որ ձեզ ուղղակիորեն կխնդրեն հեռանալ, կամ տարատեսակ ակնարկներով կհասկացնեն՝ ժամանակն է, որ վեր կենաք:

Եթե ձեզ համար ամեն ինչ պարզ է, եթե դուք արել եք ամեն բան, ինչը անհրաժեշտ եք համարում այդ հարաբերությունները պահպանելու համար, բայց, միևնույն է, արդյունք չկա, ուրեմն ժամանակն է գնալ այլ տեղ:

Շնորհակալություն հայտնեք ամեն ինչի համար ու հեռացեք: Գնացեք այնտեղ, ուր ձեզ սպասում են, ուր ձեր կարիքն ունեն և ուր ձեզ ուրախ են տեսնել:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս