Բաժիններ՝

Մալաթիայի բաժին բերման ենթարկվածի մոտ ու մեքենայում թմրամիջոց կար

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:

Նոյեմբերի 4-ին քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Վիլնյուսի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ ևս մեկ փաթեթ՝ նմանատիպ բուսական զանգվածով ու կաթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս