ՌԴ պաշտպանության նախարարությունը ապակայունացնող է որակել Սև ծովում ԱՄՆ-ի արտապլանային ակտիվությունը
ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրել է Սեւ ծովի տարածաշրջանում ռուսաստանյան սահմանի հարեւանությամբ համախմբումը մեծացնելու եւ ապակայունացնող գործողություններ կատարելու մեջ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նշում են, որ խոսքն ԱՄՆ-ի ուժերի արտապլանային գործողությունների մասին է, որոնք զինված ուժերի բազմազգ խմբավորում են ստեղծում Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում»,-ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: «Նմանօրինակ գործողություններն ապակայունացնող գործոն են Սեւծովյան տարածաշրջանում, որոնց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է»,-հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ից Սեւ ծովի ջրատարածքում է գտնվում թեւավոր հրթիռներով հանդերձված Porter ամերիկյան էսկադրային ականակիրը, նոյեմբերի 3-ին ջրատարածք է մտել John Lenthall լցանավը, նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Mount Whitney նավը: «Նոյեմբերի 6-ին Սեւ ծովի ջրատարածքի վրա ռազմավարական ռմբակոծիչ օդուժի կիրառման միջոցների կատարելագործման նպատակով Ռուսաստանի Դաշնության պետական սահմաններից շուրջ 100 կիլոմետր հեռավորությամբ կատարվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ:
Նրանում ասվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են մասնակցելու Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի միավորված հրամանատարությամբ Սեւծովյան տարածաշրջանում անցկացվող բազմազգ զորավարժություններին: «Ռուսաստանի զինված ուժերը մշտական դիտարկումներ են անցկացնում եւ վերահսկում իրադրությունը»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում: Գերատեսչության տվյալներով՝ Porter էսկադրային ականակիրը եւ Mount Whitney շտաբային նավը գտնվում են Բաթումի նավահանգստում (Վրաստան), John LenthalI լցանավը՝ Սեւ ծովի հարավարեւմտյան մասում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: