Բաժիններ՝

Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին գրում է Axios-ը:

2018 թվականի վերջին ԱՄՆ-ի Սենատը հավանություն էր տվել Եմենի ռազմական հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալամանին լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության համար պատասխանատվության վերաբերյալ բանաձեւին:

Այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու բանաձեւին եւ շարունակել է նրան զենք վաճառել նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Հաշքաջիի սպանությանը գահաժառանգ արքայազնի մասնակցության մասին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին նշել է, որ Բայդենը հստակ հասկանալ է տվել, որ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը պետք է արտահայտի ամերիկյան արժեքները: Նա հավելել է, որ Վաշինգտոնը հայտարարել է «Սաուդյան Արաբիայի կողմից արտերկրյա սպառնալիքներին եւ ակտիվիստների, այլախոհների եւ լրագրողների վրա հարձակումներին վերջ դնելու» անհրաժեշտության մասին, եւ որ ԱՄՆ-ը չի հանդուրժի դա:

Այդ նույն ամսին Բայդենը պաշտոնապես դադարեցրեց Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակումներին ցուցաբերվող աջակցությունը: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը շարունակում է Էր Ռիադը դիտարկել որպես տարածաշրջանում կարեւոր դաշնակից:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսիթ ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում է Իրանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս