Բաժիններ՝

Պարզվել են նախկինում կատարված դեպքի հանգամանքները. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր մեքենայի վրա գործ անելիս ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ, օպերատիվ-փնտրողական և Լոռու մարզային վարչությունների, ինչպես և Թումանյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի հանգամանքները, ինչի արդյունքում նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Դսեղ գյուղի 22-ամյա մի բնակչի: Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս