Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը
Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 20-ին Լոնդոնի ICE սակարանում բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին աճել է մինչեւ 1155,4 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Հոկտեմբերի 18-ին կայացած աճուրդում «Գազպրոմը» նոյեմբերի համար Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ հզորություններ չի ամրագրել, որոնք առաջակվել է «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկու»-ի կողմից:
Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի համար ամրագրել է սոսկ օրական 31,4 միլիոն խորանարդ մետր գազի մղման հզորություններ ՝ աճուրդում առաջարկված օրական 89 միլիոն խորանարդ մետրից՝ Յամալ-Եվրոպա Լեհաստանի տարածքով անցնող խողովակաշարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: