Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև արդեն առկա 80 ամերիկյան կործանիչների արդիականացման հարցով: Այս մասին հայտնում է Reuters- ը:

Տեղեկության համաձայն՝ գործարքի հանգամանքները դեռ ուսումնասիրվում են Պետդեպարտամենտի և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս