«Թուրքական լիրան խորտակվող նավ է, իսկ Էրդողանը՝ այդ նավի կապիտանը». ամերիկացի տնտեսագետ
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, 2021թ. առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի նկատմամբ ամենից շատ անկում գրանցած դրամական միավորն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հանքը, անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, գրառում է արել Twitter-ում:
Տնտեսագետը թուրքական լիրան խորտակվող նավի է նմանեցրել և գրառմանը կից ծաղրանկար հրապարակել:
«Թուրքական լիրան խորտակվող նավ է, իսկ Էրդողանն էլ այդ նավի կապիտանն է: Լիրան հասել է բոլոր ժամանակների նվազագույն մակարդակին: Դա Էրդողանի իսլամական, ֆինանսական անխոհեմ գաղափարների և իռացիոնալ ցածր տոկոսադրույքների հետևանքն է»,-գրել է Հանքը: