«Սահմանում ենք գերշահույթի նոր ռեկորդներ»․ համաճարակաբան

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «3 804 թեստավորում – 907 նոր դեպք
Սահմանում ենք գերշահույթի նոր ռեկորդներ։

Է՞ս աստիճանի աննպատակ գործողություն բնակչության հաշվին։

Այս թվից մոտ 8000֊9000 պարտադրված հետազոտվողներն են, մոտ 2000֊3000 ճանապարհորդողները, իսկ մնացածը` համեմատաբար թիրախային հետազոտվողները։ Պարզ է, որ վերջիններիս շրջանում են հայտնաբերվում նոր դեպքերը, և այդ թեստավորման քանակը պետք է ավելացնել։

Բայց դե դրա մեջ այդքան փող չկա, կազմակերպելը և իրականացնելը դժվար է, “и так сойдёт” սկզբունքը աշխատել և աշխատում է, և թքած, թե վաղ հայտնաբերում չունենք և ուշացած բուժման պատճառով ունենք մահվան դեպքեր։ Կարևորը անբովանդակ ցուցանիշներ ապահովելն ու գերշահույթ ունենալն է։
Բրա՛վո, ռեկորդակիրնե՛ր»։

Տեսանյութեր

Լրահոս