Բաժիններ՝

Աշխատանքի նպատակով Սինգապուր այցելող բոլոր արտասահմանցիները պետք է COVID-19-ի դեմ պատվաստված լինեն

Սինգապուրի իշխանությունները այն արտասահմանցիներից, ովքեր աշխատանքի նպատակով են մեկնում իրենց երկիր, պահանջել են ամբողջությամբ պատվաստված լինել կորոնավիրուսի դեմ։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի Առողջապահության նախարար Օն Ե Կունը։

«Հոկտեմբերի 7-ից սկսած՝ բոլոր արտասահմանցիներն, ովքեր կժամանեն հանրապետություն՝ աշխատելու նպատակով, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները և արտասահմանցի ուսանողները, պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ տվյալ քայլը միտված է վիրուսի տարածման նվազեցմանը։ Օն Ե Կունը նշել է, որ 12-18 տարեկանները կկարողանան մուտք գործել Սինգապուր առանց պատվաստման, սակայն 2 ամսից նրանք պարտավոր են պատվաստվել, իսկ մինչև 12 տարեկան երեխաները ազատվում են պատվաստվելուց։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս