2 միլիոն դրամ օգնություն՝ Սյունիքի մարզպետարանից

Սյունիքի մարզպետարանում 2 միլիոն դրամ է բաժանվել օգնության խնդրանքով մարզպետարան դիմած 50 քաղաքացու։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ստորագրած որոշման համաձայն՝ մարզպետարանին բյուջեով հատկացված գումարից 2 միլիոն  70 հազար դրամը ուղղվել է միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում մարզպետարանին աջակցության համար դիմած քաղաքացիներին։

Քաղաքացիներին հատկացվել են համապատասխանաբար 100 հազար, 50 հազար, 40 հազար, 30 և 20 հազարական դրամներ։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս