Բաժիններ՝

Երևան հասավ Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, նշելով, որ օդանավակայանում այն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանն ու Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

«ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930