Բաժիններ՝

Աֆղանստանում շարունակվել են բողոքները անհավասարության և նոր կառավարության դեմ

Աֆղանստանի քաղաքների փողոցներում երրորդ օրն անընդմեջ բողոքներ են անցկացվում անհավասարության եւ նոր կառավարության դեմ, որը ձեւավորվել է «Թալիբան» շարժման կողմից, եւ որի կազմում կանայք չեն ընդգրկվել: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները ներկայացնում են սոցիալական ցանցերում տարածված տեսակադրեր, որտեղ պատկերված են աֆղանցի կանայք, որոնք դուրս են եկել Քաբուլի արեւմտյան շրջանի փողոցներ՝ ի նշան առանց կանանց մասնակցության նոր կառավարության ձեւավորման դեմ բողոքի:

Կադրերում ցուցադրված է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում «Կաբինետն (նախարարների) առանց կանանց ձախողված է» արտահայտությունը:

Ոմանք պլակատներ էին բռնել «Աշխատանք, կրթություն եւ ազատություն» մակագրությամբ: Ինչպես նշվում է, բողոքի առանձին մասանակիցներ թալիբներին քննադատել են Փանջշերի նահանգը նվաճելու համար:

Մամուլի տվյալների համաձայն, խոշոր ԶԼՄ-ները դադարել են տեղեկացնել բողոքների մասին այն բանից հետո, երբ թալիբները ձերբակալեցին մի խումբ լրագրողների, որոնք սեպտեմբերի 7-ին լուսաբանում էին Քաբուլում տեղի ունեցող ցույցը ընդդեմ Աֆղանստանում Պակիստանի միջամտության:

Զինյալները ֆիզիկական ուժ են կիրառել տեղի Etilaatroz հրատարակության առնվազն երկու լրագրողների նկատմամբ:

ԶԼՄ-ները նշում են, որ օտարերկրացի լրագրողները նույնպես գտնվում են վտանգի մեջ: Այսպես, The Los Angeles Times հրատարակության թղթակից Նաբիհ Բուլոսը իր Twitter-ում գրում է, որ թալիբները հրել գցել են իրեն ու իր լուսանկարիչ զուգընկերոջը եւ փորձել են ջնջել նյութերը, որոնք նկարահանվել են բողոքների ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս