![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդը բերման է ենթարկվել Իսակովի պողոտայից
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/kalanq.jpg)
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Ծովակալ Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը հունիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուդիկ Բ.-ն հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին: