Բաժիններ՝

Միլոս կղզու մերձակայքում ջրասույզ է եղել տուրիստական նավ՝ 18 ուղևորներով

Օգոստոսի 12-ին 18 ուղեւորներով տուրիստական նավ է ջրասույզ եղել Էգեյան ծովի Միլոս կղզու մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Հունաստանի ERT1 հեռուստաալիքը:

Միլոսի նավահանգստի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Միլոսից 16 ծովային մղոն դեպի հյուսիս – արեւմուտք:

Նավի տիպն առայժմ հայտնի չէ Նախնական տեղեկատվությամբ դա կարող է լինել զբոսանավ կամ առագաստանավ: Միլոսի նավահանգստային ծառայությունը հայտնել է, որ մարդիկ ներկայումս գտնվում են ջրում:

Սկսվել է նրանց փրկության ընդգրկուն գործողություն: Պատահարի վայր են թռել Հունաստանի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռներ, մեկնել են առափնյա պահպանության կատերներ, ինչպես նաեւ ձկնորսանավեր:

Շրջանում գերակշռում են 4-ից մինչեւ 5 բալ ուժգնության քամիներ՝ ըստ Բոֆորտի սանդղակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս