«Հավանաբար, Ալենին գեշ հանձնարարական է տրվել՝ ամեն գնով կանխել այդ արտահայտության շրջանառությունը…». Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հասկանում…
Ես չեմ հասկանում…
Եթե «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը հիմա վիրավորանք է համարվում, ապա ինչու՞ քարոզարշավի ընթացքում այդ նույն արտահայտությունը, որ արվում էր բոլորի կողմից՝ ամենուր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք չէր ընդունում՝ քարոզարշավի մասնակիցների նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար…
Հավանաբար, Ալենին գեշ հանձնարարական է տրվել՝ ամեն գնով կանխել այդ արտահայտության շրջանառությունը…
Կամ էլ Ալենը աննկարագրելի հաճույք է ստանում կարգապահական ներգործության միջոցներ կիրառելուց…
Անպայման պետք է պահանջել և վարչական դատավարության կարգով բողոքարկել այդ որոշումները…»։