Հավի ճուտը՝ հազրեվարդով և սպիտակ գինիով
Բաղադրիչներ
1. Հավի ազդր – 6 հատ
2. Ալյուր – 80 գ
3. Ձիթայուղ – 30 մլ
4. Սպիտակ գինի – 200 մլ
5. Թարմ հազրեվարդ – 3 ճյուղ
6. Դափնու տերև – 2 հատ
7. Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ազդրերը թավալել աղի, պղպեղի և ալյուրի մեջ:
2. Ազդրերը տապակել յուղով բոլոր կողմերից 10 րոպե:
3. Ավելացնել գինին, հազրեվարդը և դափնու տերևը: Եփել 2 րոպե, հետո ավելացնել 1.5 բաժակ ջուր և հասցնել եռման: Ծածկել կափարիչով և 45 րոպե դնել ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը