Հնդկաստանի հյուսիսում 350-ից ավելի գյուղ է ջրով ծածկվել գետերում ջրի բարձրացման պատճառով. NDTV
Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի 21 օկրուկգներում առնվազն 357 գյուղ է ծածկվել հեղեղման ջրերով տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք այդ տարածաշրջանում մոլեգնել են անցյալ շաբաթ: Ինչպես օգոստոսի 9-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, ամենից շատ տուժել են Համիրփուրի եւ Ջալաունի օկրուգները։
Հեղեղումների պատճառը ջրի մակարդակի բարձացումն է Գանգես եւ Յամունա գետերում՝ հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հետեւանքով:
Նահանգի կառավարության աղբյուրների տվյալներով՝ 97 գյուղ կամ տուժած բնակավայրերի ընդհանուր թվի մեկ երրորդը լիովին կտրված է հորդացումներով: Գանգես գետում ջրի մակարդակը նեկայումս երկու մետրով բարձր է «վտանգավոր» մակարդակից:
Իշխանություններն սկսել են տուժած բնակավայրերի բնակիչների տեղափոխումն անվտանգ շրջաններ:
Ներկայումս Հնդկաստանում շարունակվում է բարսաթը՝ մուսոնային անձրեւների սեզոնը: Հեղեղումների եւ տեղատարափ անձրեւների հետ կապված միջադեպերի մասին հաղորդումներ են ստացվում երկրի տարբեր շրջաններից: Վերջին երեք շաբաթում տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հարուցած միջադեպերի պատճառով, տարբեր գնահատումներով՝ Հնդկաստանում զոհվել է շուրջ 400 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: