Բաժիններ՝

Տոկիո-2020. ԱՄՆ բասկետբոլի տղամարդկանց հավաքականը 4-րդ անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերի հաղթողն է

Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարում 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց ԱՄՆ թիմը:

Տոկիոյի արվարձանային «Սաիտանա սուպեր արենա»մարզադահլիճում կայացած խաղի առաջին քառորդում ավելի համակցված գործում էր Ֆրանսիայի հավաքականը: ԱՄՆ ընտրանու մոտ պակասում էին դիպուկ նետումները։ ՕԽ բազմակի չեմպիոն ԱՄՆ ընտրանին առաջին քառորդի վերջնամասում կարողացավ առաջ պոկվել և 4 միավորի առավելությամբ ավարտել քառորդը: Առաջին քառորդն ավարտվեց 18:22 հաշվով: Երկրորդ քառորդում հաշվի մեջ մեծ փոփոխություն չեղավ՝ ԱՄՆ-ն պահպանեց առավելությունը՝ 39:44: 3-րդ քառորդում ԱՄՆ հավաքականը սկսեց մեծացնել առավելությունը։ Երրորդ քառորդի ավարտին ԱՄՆ-ի հավաքականը Ֆրանսիայի թիմի նկատմամբ 8 միավորի առավելություն ուներ․ քառորդն ավարտվեց 63:71 հաշվով: Վերջին քառորդում Ֆրանսիայի ձգտում էր հետ բերելու կորցրածը, սակայն ֆրանսիացիենրի ջանքերն անօգուտ էին: ԱՄՆ ընտրանին հաղթեց 82:87 հաշվով և 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը ԱՄՆ-ի հավաքականի անդամ Քևին Դյուրանտն էր․ նա վաստակեց 27 միավոր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս