Բաժիններ՝

Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն պատրաստակամություն է հայտնել օգնություն տրամադրելու Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին երկրի հարավային շրջաններում վերջին օրերին տեղի ունեցող անտառային հրդեհների հետ կապված:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ հարավային նահանգներում մոլեգնող տարերային աղետի կապակցությամբ, որը մեծածավալ վնաս է հասցրել տնտեսությանը և մի քանի քաղաքացու մահվան պատճառ դարձել:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Թուրքիայի մի շարք նահանգներում անտառային հրդեհները չեն դադարում: Կրակի տարածման հետևանքով նախօրեին մի շարք հյուրանոցներ էին տարհանվել Բոդրում, Մարմարիս, Անթալիա և այլ քաղաքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031