5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի ափերի մոտ
Հուլիսի 28-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պերուի ափերից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբնական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տրուխիլիո քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 747 հազար մարդ, 98,5 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք:
Օջախն ընկած է եղել 31,3 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: