Բաժիններ՝

Մահվան ելքով վթար Վանաձորում

Հուլիսի 24-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում մոտոցիկլը անհայտ հանգամանքներում ենթարկվել էր ինքնավթարի, ինչի հետևանքով 30-ամյա մոտոցիկլավար Արարատ Ալեքսանյանը մահացել էր: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 34-ամյա քաղաքացի և հայտնել, որ ժամը 03.00-ի սահմաններում Վարդանանց փողոցում իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, հարբած լինելու և ղեկին քնելու պատճառով, բախվել է մոտոցիկլի և դեպքի վայրից դիմել փախուստի, ապա մեքենան թաքցրել է Վանաձոր քաղաքի մերձակա անտառում:

Ավտոմեքենան հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս