Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Արցախում հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 935 դեպք: Կատարվել է 27 919 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս