Գերմանիայի արևմուտքում հեղեղումները 133 մարդու կյանք են խլել
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/t.thumb_-1.png)
Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: Այս մասին հայտնել է գերմանական ոստիկանությունը:
Անհետ կորածների թիվը շուրջ 1300 է, նրանց որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ:
Հեղեղման հետևանքով մեծ թվով բնակելի տներ փլուզվել են, տասնյակ տներ փլուզվելու վտանգի առաջ են կանգնած: Մի շարք շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Շուրջ 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Որոշ հատվածներում խափանվել է ջրամատակարարումը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը երկրի արևմտյան հատվածում ռազմական աղետի ռեժիմ է մտցրել: