Բաժիններ՝

Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կան զոհեր

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին. վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը, գրում է swissinfo.ch կայքը:

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս