«Պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ինչպես նշում է minval.az-ը, նա այդ մասին հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:
«Ես բազմիցս բարձրաձայնել եմ իմ կարծիքը. մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն մենք պատրաստ ենք սկսել նման աշխատանքներ: Բայց Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար», – ասել է Ալիևը: