Բաժիններ՝

Հարավաֆրիկուհին, որի պնդմամբ՝ միաժամանակ 10 երեխա է լույս աշխարհ բերել, հոգեբուժարան է տեղափոխվել

Հարավաֆրիկացի կինը դեռևս հունիս ամսին հայտարարել էր, որ հղի է և պատրաստվում է միանգամից 10 երեխա լույս աշխարհ բերել։ Նա իր այդ հայտարարությամբ հայտնվել էր առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում։ Սակայն, ինչպես հաղորդում է New York Post-ը, կինը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։

Բանն այն է, որ 37-ամյա Գոսիամե Թամարա Սիտհոլի ամուսնու հարազատները թերահավատորեն են վերաբերվել 10 երեխա լույս աշխարհ բերելու նրա պնդումներին՝ ասելով, որ կինը հրաժարվում է «ցույց տալ երեխաներին»։

«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ հղիություն չի եղել։ Հետազոտությունը նաև ցույց է տվել՝ ոչ մի սպի չկա, որը կմատնանշեր, որ կեսարյան հատում է եղել»,- հղում անելով տեղական թերթերից մեկին՝ գրում է New York Post-ը։

Առողջապահության տեղական պաշտոնյաները նաև հայտարարել են, որ տարածաշրջանի ոչ մի մասնավոր և պետական հաստատություններում 10 երեխաների ծննդյան մասին հաղորդումներ չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս