Ժուլիեն Դուվյեի կենդանի լուսանկարները
Ժուլիեն Դուվյեն (Julien Douvie) ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ է: Վերջինս ավանդական լուսանկարչությունը համադրում է անիմացիայի տարրերով, որոնք ստեղծում են կենդանի լուսանկարի էֆեկտ:
Անիմացիոն լուսանկարների ստեղծումը պահանջում է 2-3 օր: Եթե լուսանկարում շարժվողը մարդն է, ապա կարող է պահանջվել անգամ մեկ շաբաթ:
Հեղինակի նպատակը եղել է լուսանկարչության և կինոյի միաձուլումը: Հեղինակի աշխատանքներին կարող եք ծանոթանալ juliendouvier.com կայքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը