Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել. Սպիտակ տուն
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բայդենն ու Պուտինը խոսել են կիբերանվտանգության և Սիրիայի մասին: Բայդենը Պուտինին կոչ է արել քայլեր ձեռնարկել կիբերհանցագործների դեմ:
Բայդենը, նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու համար:
«Ղեկավարները բարձր են գնահատել իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրել է Սիրիայում անդրսահմանային մարդասիրական օգնությունը երկարացնելու մասին միաձայն որոշման ընդունմանը»,-ասված է հայտարարության մեջ:
Կրեմլը հաստատել է, որ նախագահները հեռախոսազրույց են ունեցել: