Թալիբները հավաստիացրել են, որ ԻՊ-ի ներկայություն թույլ չեն տա Աֆղանսանում
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը չի գործի Աֆղանստանի տարածքում: Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այս հավաստիացմամբ հանդես է եկել «Թալիբան» արմատական շարժման պատվիրակության ղեսկավար Շահաբուդդին Դելավարը, պատվիրակություն, որը գտնվում է Մոսկվայում։
«Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի ԻՊ-ն երբեք չլինի Աֆղանստանի տարածքում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: