Թուրքիայից Ճապոնիա մեկնողները եռօրյա պարտադիր կարանտին կանցնեն
Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում է նաև Թուրքիան, որի հետ նույն ցուցակում են հայտնվել Եգիպտոսը, Բելառուսը, Լիբիան և այլ երկրներ:
Ամենախիստ կարանտինը նախատեսված է Ինդոնեզիայից, Զամբիայից ու Ղրղստանից ժամանած եկած անձանց համար՝ 10 օր:
Նշվում է, որ Ճապոնիա ժամանելիս կարանտինի ցանկի մեջ գտնվողները նախօրոք պետք է տեղավորվեն արդեն որոշված տեղերում, ապա կարանտինից հետո անցնեն ՊՇՌ տեստավորում և միայն բացասական պատասխանի դեպքում կարող են ազատորեն շրջել Ճապոնիայում: