Իշխանություններն ԱԳ նախարար Տոնոյանի՞ն են տեսնում

168.am-ի տեղեկություններով՝ հնարավոր է՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին իշխանությունները կրկին պաշտոն առաջարկեն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի թափուր մնացած պաշտոնը:

Տեղեկությունը ճշտելու համար Դավիթ Տոնոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նշենք, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում նաև ՀՀ Պաշտպանության նախարարի փոփոխության մասին: Քննարկում է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու շուրջ:

Մյուս կողմից, ռուսամետ Վաղարշակ Հարությունյանը ձեռնտու է ռուսներին, նրա եղբայրը՝ Վյաչեսլավ Հարությունյանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ժամանակին մտերիմ է եղել, և այս փաստը ևս որոշակի դեր խաղում է:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով, վերջերս «ընդհարում» է եղել Արտակ Դավթյանի և Արշակ Կարապետյանի միջև, քանի որ Կարապետյանն Արտակ Դավթյանի գործուղման եղած ժամանակ ռուսական կողմի պաշտոնյայի հետ, իր լիազորություններից դուրս, զենքի հետ կապված պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Տեսանյութեր

Լրահոս