Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է նոր շտամների վտանգի մասին

Համաշխարհային հանրակցությունը պետք է կանգնեցնի կորոնավիրուսի սրընթաց տարածումը, որն սպառնում է վիրուսի ավելի մահաբեր շտամների հայտնվելով: Հուլիսի 7-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գոտերիշն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատճառով 4 միլիոն մահերի նշագծի հաղթահարման լույսով։

«Այսօր աշխարհում սահմանվել Է եւս մեկ տխուր ռեկորդ COVID-19 համավարակի շրջանակներում: Այդ վիրուսի պատճառով արդեն մահացել Է չորս միլիոն մարդ»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Եթե վիրուսին թույլ տրվի տարածվել անտառային հրդեհի նման, վտանգի մեջ կհայտնվեն եւս շատ միլիոնավոր մարդիկ: Որքան շատ է այն տարածվում, այնքան շատ են հայտնվում շտամներ՝ էլ ավելի վարակիչ, էլ ավեի մահաբեր եւ ավելի սակավ արդյունավետ դարձնելով գոյություն ունեցող պատվաստանյութերը»,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է «մոլորակի վրա յուրաքանչուր երրորդ երկրի բնաչության թվաքանակը»:

Գուտերիշը նաեւ կոչ է արել ստեղծելու արտակարգ նպատակային խումբ պատվաստման գլոբալ պլանի իրականացման համար: Գլխավոր քարտուղարի առաջարկության համաձայն՝ այդ խմբի մեջ պետք է մտնեն այն բոլոր երկրները, որոնք ունեն հնարավորություններ պատվաստանյութերի արտադրության համար, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պատվաստանյութերի գլոբալ դաշինքը եւ միջազգայն ֆինանսական հիմնարկություններ, որոնք կարող են աշխատել համապատասխան դեղագործական ընկերությունների եւ արտադրողների հետ: Այդ միավորման նպատակը պետք է դառնա պատվաստանյութի ատադրության ծավալների կրկնապատկումը, ինչպես նաեւ դրա արդարացի բաշխումը աշխարհի բոլոր երկրների միջեւ:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 միլիոնը: Նրանց թիվը հասում է 4 000 269-ի: Վարակման դեպքերի թիվը գերազանցում է 185 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս