«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, նշել է, որ այն կկայանա օրվա երկրորդ կեսին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում (իր կուսակցության) վստահ և համոզիչ հաղթանակից հետո», – ասել է Պեսկովը:
«Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան կա», – հայտարարել է նա:



