Երբ սրտի փաստաբան Վահե Գրիգորյանը դարձավ սրտի ՍԴ դատավոր…
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Vahe-Grigoryan.jpg)
Երբ Վահե Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի սրտի փաստաբանն էր «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա ՀՀ ԿԸՀ թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով 2017 թվականին տեղի ունեցած ՍԴ նիստին իր դիրքորոշումը ներկայացրել է 4 ու կես ժամում:
Մինչդեռ, արդեն իսկ իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, ի թիվս այլոց, 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական վեճի շրջանակներում աշխատակարգային որոշմամբ դիմողների խոսքի իրավունքը սահմանափակել է մինչև 40 րոպե:
Ահա հերթական և դասական օրինակն այն բանի, թե ինչպես են մարդիկ տարիներ շարունակ կեղծ «իրավապաշտպանության», արժեքների քողի ներքո լուծել բացառապես սեփական պաշտոնի հարցը՝ հետագայում մոռանալով այդ արժեքների մասին: