Արտահերթ ընտրությունների հետ կապված դատավարությանը ՔՊ-ն ներգրավվել է որպես երրորդ անձ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը դիմումների կապակցությամբ:



