Բաժիններ՝

Մուրճով և լինգով կոտրել էին խանութի պատուհանը, մտել ներս ու գողություն արել…

Հունիսի 30-ին Վաղաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 1-ի սահմաններում իր խանութից գողություն են արել։ Հափշտակել էին մոտ 60 000 դրամ և 120 000 դրամի ապրանք, նաև փաստաթղթեր էին այրել։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով նույն օրը պարզվեց կասկածյալների ինքնությունը։ Վաղաշեն գյուղի 44 և 53 տարեկան երկու բնակիչներ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանություն։

Պարզվեց, որ նրանք մուրճով և լինգով կոտրել էին խանութի պատուհանը, մտել ներս ու գողություն արել։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031