Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ի ժամը 09:00-ից մինչև հուլիսի 7-ի ժամը 18:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ի ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի, Բաղրամյան, Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Սեպտեմբերի 21-ի, Զորավար Անդրանիկի, Բայրոնի, Չարենցի, Կոմիտասի, Տերյան, Իսակովի, Թումանյան, Մաշտոցի, Ս.Չիլինգարյան, Իսահակյան, Օգոստոսի 23-ի, Գետափնյա, Սարալանջի փողոցների, Լեոյի նրբանցքի, Վահան գյուղի գազասպառողների, «Ուրսա մաժոր», «Տիգարելլ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Արսեն Նադարյանի, «Տիգրան Շահնազարյան» ԱՁ-ի, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի, Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի, Ճամբարակի «Սոցիալական Երկխոսություն» ԱԿ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի Նորավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: