Խոզի միսը՝ վրացական բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 1 կգ
2. Աղ – 1 թ/գ
3. Մեղր – 1 ճ/գ
4. Համեմ – 1 փունջ
5. Խմելի-սունելի – 2 ճ/գ
6. Թթվասեր – 4 ճ/գ
7. Կիտրոն – 0.5 հատ
Պատրաստման եղանակը
1. Միսը լվանալ, չորացնել, կտրատել: Քամել կիտրոնի հյութը: Վերցնել մարինադի համար նախատեսված թասը և այնտեղ լցնել բոլոր բաղադրիչները, բացի թթվասերից:
2. Բոլոր բաղադրիչները լավ խառնել ձեռքով, ծածկել սննդային թաղանթով և 2-3 ժամով ուղարկել սառնարան: Մարինացված մսին ավելացնել թթվասերը և լավ խառնել:
3. Միսը շարել տապակի մեջ և այն պատրաստել 190 աստիճան տաքացրած ջեռոցում: Թողնել ջեռոցում 1 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը