Ֆրանսիական սառը ապուր՝ խնձորով
Բաղադրիչներ
1. Կանաչ խնձոր – 1 կգ
2. Ձվի դեղնուց – 1 հատ
3. Դարչինի փայտիկ – 1-2 հատ
4. Կաթ – 1 լ
5. Շաքարավազ – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը: Կտրատել, ավելացնել շաքարավազը և դարչինը:
2. Շոգեխաշել ցածր կրակի վրա այնքան ժամանակ, մինչև խնձորը փափկի:
3. Դարչինի փայտիկները հանել և ընկղմվող բլենդերով խնձորը վերածել խյուսի:
4. Ձվի դեղնուցը խառնել կաթի հետ և լավ տաքացնել՝ չթողնելով, որ այն եռա:
5. Միացնել խնձորի խյուսը և կաթը, խառնել և թողնել, որ սառչի:
6. Մատուցել սառը վիճակում՝ զարդարելով կարամելիզացված խնձորով կամ անանուխի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը