«ՔՊ-ականները և իրենց ղեկավարը գլուխները պատով են տալիս․ տարած-բերածն իրենք են՝ Ալիևի, Էրդողանի տուն, այն էլ՝ մի քանի անգամ». Էդուարդ Շարմազանով
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» դաշինքին սատարելուն, և հակադարձեց իշխանական պատգամավորների այն բնորոշումներին, թե «տարած-բերած ժիլետի թև Կարեն Կարապետյանը վերջապես գտավ իր հանգրվանը»։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները և իրենց ղեկավարը գլուխները պատով են տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին նման բան են ասում՝ տարած-բերածն իրենք են՝ Ալիևի, Էրդողանի տուն, այն էլ՝ մի քանի անգամ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն իր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ասել է 2018 թվականի դեկտեմբերին՝ դիմում է գրել և դուրս եկել Հանրապետական կուսակցությունից։
«Պարոն Կարապետյանը և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում՝ որ քաղաքական բլոգում լինել։ Հիասթափեցնեմ՝ ՔՊ-ական, կապիտուլյանտական բոլոր փորձերը՝ կռիվ գցել «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքների և այլ ազգային ուժերի միջև՝ ապարդյուն է։ Մեր գլխավոր նպատակը մեկն է՝ հունիսի 20-ին մեր քվեարկությամբ Հայաստանում վերջ տալ ազգակործան պատուհաս, կապիտուլյանտ և ոչ ադեկվատ Նիկոլ Փաշինյանի կառավարմանը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում