Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանին առաջիկա մրցաշրջանում օգնելու է Աղվան Այվազյանը։ Դարպասապահների մարզիչ է նշանակվել փորձառու Արմեն Ավագյանը, և «Սևանը» այսուհետ ունի նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ՝ բրազիլացի Ռաֆայել Վիեյրա Բիսպոն։
«Սևան» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանի և պաշտպան Արթուր Ավագյանի հետ: