Պայքարը սկսում է եռակի չեմպիոնը. Իսպանիա-Շվեդիա
Եվրոպայի առաջնության 4-րդ խաղային օրը կհանդիպեն Իսպանիայի և Շվեդիայի հավաքականները։
Իսպանիա
Եվրոպայի եռակի չեմպիոնն առանց խնդիրների անցավ Եվրո-2020-ի որակավորման փուլը: Այսօրվա տանտերերին հաջողվեց 10 տուրում ութ հաղթանակ գրանցել, ինչը 26 միավոր, առաջին հորիզոնական և հինգ միավոր բերեց: Անհնար է չնկատել Լուիս Էնրիկեի սաների գրոհի արդյունավետության ցուցանիշը, որը միջին հաշվով յուրաքանչյուր խաղում խփում էր 3,1 գոլ:
Խմբային հաղթանակով թիմն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայում, որտեղ նրանց հաջողվեց ետ թողնել Գերմանիային, Շվեյցարիային և Ուկրաինային, որից Իսպանիան իր վերջին պարտությունը կրեց 2020 թվականի հոկտեմբերին:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը «կարմիր ֆուրիան» առանց սխալների անցկացրեց՝ ոչ-ոքի Հունաստանի (1:1), հաջողություն Վրաստանի (2:1) և Կոսովոյի հետ (3:1): Վերջին ստուգողական խաղում հանդիպման տանտերերը հաղթեցին Լիտվային (4:0), իսկ ազգային հավաքականի կազմն այդ խաղում ներկայացնում էին հիմնականում երիտասարդական հավաքականի խաղացողները:
Բուսկետսը և Լյորենտեն, ովքեր մեկուսացված են կորոնավիրուսի պատճառով, այսօր չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Շվեդիա
Շվեդիայի հավաքականը կարողացավ վեց հաղթանակ գրանցել ընտրական փուլում և երեք անգամ ոչ-ոքի խաղաց: Այս արդյունքը թիմին բերեց 21 միավոր և խմբում երկրորդ տեղը, ինչը բավական էր Եվրոպայում մասնակցելու ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը:
Դրանից հետո Սկանդինավիայի հավաքականը ձախողեց ելույթներն Ազգերի լիգայում, որտեղ խմբում գրավեց վերջին տեղը և գնաց դեպի Բ լիգա: Հարկ է նշել, որ այդ մրցաշարում հարձակման գիծն դարձավ ամենաթույլ օղակը:
2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը երկու անընդմեջ հաղթանակ բերեց՝ Վրաստանի (1:0) և Կոսովոյի (3:0) նկատմամբ: «Կապույտ-դեղինները» կարողացան զարգացնել այս հաջողությունը և հաղթական հանդիպումների շարքը հասցրին հինգ խաղի: Վերջին երեք ստուգողական խաղերում Յան Անդերսոնի սաները հաղթեցին Էստոնիային (1:0), Ֆինլանդիային (2:0) և Հայաստանին (3:1)։
COVID-19-ի պատճառով մեկուսացել են Սվանբերգը և Կուլուսևսկին:
Իսպանիայի հավաքականը հիանալի անցկացրեց վերջին մրցաշարերը և այսօր բավականին հզոր ու լավ խաղ է ցուցադրում: Շվեդիայի կազմում չի կարողանա խաղալ Իբրահիմովիչը, բայց թիմն ունի երիտասարդ ու հեռանկարային խաղացողներ:
Խաղը տեղի կունենա այսօր 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան