ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
                                    ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար: Հիմնականում շեշտը դրվում է սպասարկման և վերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների վրա, ընդ որում` առավելապես Հայաստանի մարզերում, որտեղ, որպես կանոն, ֆինանսական ռեսուրսները դժվար հասանելի են հենց սկսնակ բիզնեսի համար:
Վարկավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.
- վարկի գումար` մինչև 10 մլն ՀՀ դրամ (վարկի նվազագույն գումար սահմանված չէ)
 - վարկի արժույթ` ՀՀ դրամ
 - վարկի ժամկետ` 1-ից մինչև 60 ամիս
 - տարեկան տոկոսադրույք` տղամարդկանց համար` 9%, կանանց համար` 7% (փաստացի տոկոսադրույքը համապատասխանաբար՝ 9,4% և 7,2%)
 - վարկային միջոցների տրամադրման միջնորդավճար սահմանված չէ
 - վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս:
 
Վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    